Վիկտոր Օսիմհեն. «Ինձ համար տարօրինակ է հեռանալ խաղադաշտից՝ առանց գոլ խփելու»

«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում պորտուգալական «Բրագայի» դեմ խաղի արդյունքի մասին։ Նեապոլցիները հաղթեցին 2։1 հաշվով։

«Ինձ համար տարօրինակ է հեռանալ խաղադաշտից՝ առանց գոլ խփելու։ Ես հարձակվող եմ, իսկ հարձակվողներն ապրում են գոլերով։ Բայց ես չեմ ասի, որ դա ինձ շատ է անհանգստացնում։

Ես պատրաստ եմ նման պահերին։ Դուք կարող եք թիմին օգնել ոչ միայն գոլերով, այլ նաև այլ գործողություններով»,- նիգերիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հաղթանակի շնորհիվ «Նապոլին» զբաղեցնում է C խմբի առաջին տեղը, իսկ «Բրագան» երրորդ տեղում է։