IDBank Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» հաղթեց «Նոային» հանդիպման վերջնամասում

IDBank Պրեմիեր Լիգայի ութերորդ տուրում Երևանի «Փյունիկը» արտագնա խաղում մրցեց Երևանյան մյուս թիմի՝ «Նոայի» դեմ։

Նշենք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան հատուկ մարզաշապիկով՝ հաջակցություն Արցախի։

Եղիշե Մելիքյանի սաները խաղավերջում կորզեցին հաղթանակը «Նոայի» դեմ խաղում։ Հանդիպման 50-րդ րոպեից սկսած «Փյունիկը» մնացել էր տասը ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել էր Էդգար Մալաքյանը։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Նոա» – «Փյունիկ» 0:1 (0:0)

0:1 Հովհաննես Հարությունյան 88

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները՝

ԲԿՄԱ – «Վեստ Արմենիա» 0:4

«Ալաշկերտ» – «Արարատ» 2:1

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա» 1:3

«Ուրարտու» – «Վան» 3:1

Ութ տուրերից հետո առաջատարը «Փյունիկը» է 20 միավորով, երկրորդը «Ալաշկերտն» է 19 միավորով, «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» 16 միավոր ունեն, իսկ հնգյակը եզրափակում է «Նոան» 12 միավորով։ ԲԿՄԱ-ն ու «Արարատը» 10 միավոր ունեն, «Վեստ Արմենիան» 6 միավորով ութերորդն է, «Վանը» 4 միավորով նախավերջինն է, իսկ «Շիրակը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։