«Շախտյորի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի ղեկավարները հետաքրքրված են 21-ամյա ուկրաինացի կիսապաշտպանի տրանսֆերով։ Ֆուտբոլիստին հետևում են նաև եվրոպական այլ ակումբներ։

Անցած մրցաշրջանում Սուդակովը «Շախտյորի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուկրաինական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։