Սթիվեն Ջերարդ․ «Եթե իմանայի, որ Յուրգեն Կլոպը գլխավորելու էր «Լիվերպուլը», կերկարաձգեի պայմանագիրս»

«Լիվերպուլի» նախկին ավագ և կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հիշել է, որ լքել է մերսիսայդյան ակումբը, երբ նրա պայմանագիրն ավարտվում էր 2015 թվականին։

«Ես որոշեցի չերկարաձգել պայմանագիրս մեկ տարով և մեկնեցի Ամերիկա (Ջերարդը միացավ «Լոս Անջելես Գելեքսիին»), բայց եթե համաձայնեի, վեց ամիս կխաղայի Կլոպի հետ։ Հետո ինձ ասացին, որ ավելի ու ավելի քիչ եմ խաղալու, իսկ ես չեմ ուզում լինել «Լիվերպուլում» ռոտացիոն ֆուտբոլիստ։ Ես դեռ ինձ զգում էի այդ թիմի լավագույն կիսապաշտպանը:

Հետ նայելով, կարող եմ ասել, որ եթե իմանայի, թե ինչ կլինի (Ջերարդի հեռանալուց չորս ամիս անց, Բրենդան Ռոջերսը լքեց ակումբը, Յուրգեն Կլոպը ստանձնեց «Լիվերպուլը»), ես կստորագրեի այդ պայմանագիրը։ Ես կխաղայի ևս չորս կամ հինգ ամիս Բրենդանի գլխավորությամբ, հետո վեց ամիս կխաղայիՅուրգենի գլխավորությամբ, իհարկե»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Սթիվեն Ջերարդն այժմ զբաղվում է մարզչական գործունեությամբ։ Անցյալ տարվա հոկտեմբերին «Ասթոն Վիլայից» հեռացվելուց հետո նա անցած ամառ գլխավորեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիֆադը»: