«Ինտերը» լուրջ կորուստ ունի Չեմպիոնների Լիգայի առաջին խաղից առաջ

Կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն չի օգնի «Ինտերին» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է «Ներաձուրիների» պաշտոնական կայքը։

Պատճառը ձախ ազդրի մկանի ձգում ունի։ 2023/24 մրցաշրջանի վերջին չորս հանդիպումներում Չալհանօղլուն երկու գոլ է խփել։

Չեմպիոնների Լիգայի «Ռեալ Սոսյեդադ» – «Ինտեր» հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին։