Սերժ Գնաբրի. «Պետք չէ թերագնահատել «Մանչեսթեր Յունայթեդին»»

«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին զգուշացրել է թիմին չթերագնահատել «Մանչեսթեր Յունայթեդին»։

Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում։

««Յունայթեդը» անհատապես հիանալի ֆուտբոլիստներ ունի: Նրանք ունեն մեծ տաղանդներ և հարձակման գծում արագություն: Նրանք նաև ունեն Պրեմիեր Լիգայի մեծ փորձ ունեցող մի քանի կիսապաշտպաններ:

Նրանց միանշանակ պետք չէ թերագնահատել, և չենք էլ անի այդպես։ Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը»,- Գնաբրիի խոսքերը մեջբերում է «Բավարիայի» կայքը։