«Ռեալի» կիսապաշտպանը կարող է դառնալ Լիոնել Մեսսիի խաղընկերը

Անցած ամառ «Ինտեր Մայամին» ձեռք բերեց այնպիսի հայտնի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը և, իհարկե, Լիոնել Մեսսին։

Ապագայում MLS ակումբը նախատեսում է շարունակել աստղային ֆուտբոլիստներին թիմ հրավիրելը։ «Ինտեր Մայամիի» թիրախը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։

Ինչպես հայտնում է TodoFichaes-ը, MLS-ի ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ կանի 38-ամյա խորվաթին։ Նշվում է, որ Մոդրիչը կցանկանար ամբողջ 2023/24 մրցաշրջանն անցկացնել Մադրիդի «Ռեալում», բայց եթե նրա դերը թիմում շարունակվի երկրորդական մնալ, ապա խորվաթը ձմռանը կարող է տեղափոխվել արտասահման։