SERIE A. Հենրիխ Մխիթարյանի դուբլն ու գոլային փոխանցումն օգնեցին «Ինտերին» հաղթել «Միլանին» (VIDEO)

Ա Սերիայի չորրորդ տուրում՝ միլանյան դերբիում, «Ինտերը» գերվստահ խաղով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ այս խաղում։ Խաղավարտին Մխիթարյանը նաև գոլային փոխանցում կատարեց։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» այս պահին երրորդն է՝ վաստակած 9 միավորով։

Ա Սերիա.

«Ինտեր» – «Միլան» 5:1 (2:0)

1:0 – Հենրիխ Մխիթարյան, 5
2:0 – Մարկուս Թյուրամ, 38
2:1 – Ռաֆայել Լեաու, 57
3:1 – Հենրիխ Մխիթարյան, 67
4:1 – Հաքան Չալհանօղլու, 79
5:1 – Դավիդե Ֆրատեզի, 90+3