Յուրգեն Կլոպ. «Պրեմիեր Լիգայի խաղային օրացույցը հանցագործություն է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ծանրաբեռնված օրացույցը։

«Հինգշաբթի, կիրակի, չորեքշաբթի, շաբաթ օրը ժամը 12:30-ին կայանալիք խաղը հանցագործություն է։ Ես սպասում էի, որ համապատասխան վերահսկող մարմինը կգա նրանց (Պրեմիեր լիգա) մոտ։

Մենք ունենք ամենակարճ դադարները խաղերի միջև ամբողջ աշխարհում։ Սա է պատճառներից մեկը, որ անգլիական ակումբները վաղաժամ դուրս մնացին եվրոպական մրցաշարերից: Սա հրաժեշտի փոքրիկ խորհուրդ է ծեր մարդու կողմից»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն: