Նիկո Ուիլյամսը կարող է իսպանական գրանդ

«Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի ղեկավարներն արդեն կապ են հաստատել 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ գլխավոր մարզիչ Չավին երիտասարդ իսպանացու տաղանդի երկրպագուն է։

«Բարսելոնան» մտադիր է Ուիլյամսին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով հաջորդ ամառ: