ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Ալեքսանդր Պետրակովի դեմ

ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Խորվաթիայի հետ խաղից հետո (0:1)։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պետրակովը մեղադրվում է հանդիպման մեկնարկը ուշացնելու մեջ։ Մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզադաշտում հասարակական անցումները արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրությունների, պիրոտեխնիկայի և հանդիպման ուշ մեկնարկի համար։

Հիշեցնենք, որ հինգ խաղից հետո Հայաստանի հավաքականը D խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ վաստակած 7 միավորով։