Կայլ Ուոքերը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Եզրային պաշտպան Կայլ Ուոքերը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Այս մասին հայտնում է «քաղաքացիների» մամուլի ծառայությունը։ Կողմերի միջեւ նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2026 թվականը։

«Ես չեմ հեռանում», – նշել է Ուոքերը: Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում Ուոքերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 260 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։