Տրևո Չալոբան կարող է հեռանալ «Չելսիից»

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Տրևո Չալոբան, ամենայն հավանականությամբ, կհեռանա իր թիմից հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «թոշակառուների» ղեկավարությունը ցանկանում է հունվարին ազատվել անգլիացուց։ Չալոբան բաց է թողել վերջին մի քանի շաբաթները վնասվածքի պատճառով, բայց եթե նույնիսկ Տրևոն առողջ լիներ, դժվար թե խաղային րոպեներ ստանար։ Չալոբայի դիրքում այժմ խաղում է Ակսել Դիասին, ով ամռանը եկավ «Մոնակոյից» 45 միլիոն եվրոյով։

Ամառվա վերջին օրերին Չալոբան կարող էր մեկնել «Նոթինգհեմ Ֆորեստ», սակայն հրաժարվեց տրանսֆերից։ Տրևոն մոտ էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն, սակայն ակումբները համաձայնության չեկան գործարքի պայմանների շուրջ: