Յան Վերտոնգենը Բելգիայի հավաքականի կազմում իր 150-րդ հանդիպումն անցկացրեց

«Անդերլեխտի» պաշտպան Յան Վերտոնգեն խաղաց Բելգիայի հավաքականի կազմում Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Էստոնիայի դեմ խաղում։

36-ամյա Վերտոնգենը դարձավ իր ազգային հավաքականի պատմության մեջ առաջինը, ով Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է 150 հանդիպման:

Հոբելյանական խաղում Վերտոնգենը 4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յանիկ Կարասկոյի փոխանցումից։

Բելգիայի հավաքականում Վերտոնգենի ամենամոտ հետևորդը Ակսել Վիտցելն է՝ 130 ելույթով: