Հայտնի է, թե որ ընկերությունը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր տիտղոսային հովանավորը

Հայտնի է դարձել այն ընկերությունը, որը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր տիտղոսային հովանավորը 2024/2025 մրցաշրջանից։

Ինչպես հայտնի է դարձել Manchester Evening News-ին, Qualcomm Technologies-ը կդառնա Red Devils-ի գործընկերը TeamViewer-ի փոխարեն։ Ընկերության Snapdragon չիպսեթների տարբերանշանը նոր սեզոնից կզարդարի մանչեսթերյան թիմի մարզաշապիկների ճակատային մասը։

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի չորս տուրից ունի վեց միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը Էրիկ տեն Հագի թիմը «Օլդ Թրաֆորդում» կանցկացնի «Բրայթոնի» հետ: