«Յուվենտուսը» գտել է Պոլ Պոգբային փոխարինողին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է հեռանալ «Արսենալից» և տեղափոխվել Իտալիա։ Այս մասին հայտնում են La Repubblica-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ գանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Ծեր սինյորան» Պարտիին դիտարկում է որպես ֆրանսիացի Պոլ Պոգբային փոխարինող, ում սպառնում է որակազրկում դոպինգ թեստի համար։

Թոմասը «զինագործների» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ 30-ամյա աֆրիկացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։