Դեկու. «Եթե Ֆելիքսն ու Կանսելուն լավ հանդես գան, մենք կփորձենք պահել նրանց»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հասկացրել է երկրպագուներին, որ ակումբը կփորձի պահել հարձակվող Ժոաո Ֆելիքսին և պաշտպան Ժոաու Կանսելուին, ովքեր ներկայումս վարձավճարով հանդես են գալիս «Բլաուգրանայում»:

«Եթե Ֆելիքսն ու Կանսելուն լավ հանդես գան, մենք կփորձենք պահել նրանց, բայց այս թեման այժմ չի քննարկվում: Եթե ​​անհրաժեշտություն առաջանա, մենք կքննարկենք այդ հարցը»,- մամուլի ասուլիսում վստահեցրել է Դեկուն։

Հիշեցնենք, որ Ֆելիքսի ու Կանսելուի վարձակալությունը չի ներառում գնման տարբերակ։ Սակայն երկու ֆուտբոլիստներն էլ ներառված չեն համապատասխանաբար Մադրիդի «Ատլետիկոյի» և «Մանչեսթեր Սիթիի» ծրագրերում։