Գրեհեմ Փոթերը մերժել է շոտլանդական ակումբին

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը չի դառնա «Ռեյնջերսի» նոր մարզիչ։

Ինչպես հայտնի է դարձել The Sun-ին, շոտլանդական ակումբն ակտիվորեն նոր մարզիչ է փնտրում մրցաշրջանի մեկնարկում անհաջող արդյունքների պատճառով։ Հաղորդվում էր, որ Փոթերը գտնվում էր «Ռեյնջերսի» ցուցակի առաջին տեղում, սակայն բրիտանացի մասնագետը մերժել է ակումբի առաջարկը՝ ասելով, որ իրեն չի հետաքրքրում այդ նախագիծը:

Հիշեցնենք, որ 48-ամյա Փոթերի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին», որը նա լքել է 2023 թվականի ապրիլին։