Ժոաու Ֆելիքս. ««Բարսելոնայում» պատրաստ եմ զրոյից սկսել կարիերաս»

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ժոաո Ֆելիքսը խոսել է «կապտանռնագույնների» ճամբարում գտնվելու մասին։

«Այստեղ ես ինձ վստահ եմ զգում: «Բարսելոնայում» պատրաստ եմ զրոյից սկսել կարիերաս։ Ցանկանում եմ աշխատել և նպաստել թիմին:

Ինձ շատ ընկերական ընդունեցին։ Սա երիտասարդ թիմ է, որտեղ ես ինձ հարմարավետ եմ զգում լինելով: Անհամբեր սպասում եմ մեր երկրպագուների աչքի առաջ խաղալուն»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ֆելիքսին վարձավճարով վերցրեց Մադրիդի «Ատլետիկոյից» մինչև մրցաշրջանի ավարտը։