«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան դեռ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Չնայած այն հանգամանքին, որ պորտուգալացին ամռանը երկարաձգել է պայմանագիրը «Սիթիի» հետ, պայմանագրով նախատեսված է 58 միլիոն եվրո հրաժարագին։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ պորտուգալացին դեռ ակնկալում է տեղափոխվել «Բարսելոնա» և ցանկանում է դա անել հաջորդ ամառ։ Կատալոնական ակումբը կողմ է տրանսֆերին, բայց ճգնաժամի պայմաններում կարող է չգտնել 58 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Սիլվան կարող էր անցյալ ամառ հայտնվել «Բարսելոնայում», սակայն կատալոնական ակումբը չուներ տրանսֆերը ձևակերպելու համար անհրաժեշտ գումարը։