Լոնդոնի «Արսենալը» շարունակում է հետաքրքրվել Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Ուսման Դիոմանդեի ծառայություններով:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների՝ «զինագործները» շարունակում են հետևել իվուարցու առաջընթացին, սակայն ֆուտբոլիստը հետաքրքրում է նաև այլ թոփ ակումբների, որոնց անունները դեռևս չեն նշվում:
Նշենք, որ «Արսենալը» դիտարկում էր Դիոմանդեին գնելու տարբերակը նախորդ ամառ, սակայն հետո որոշեց հետաձգել տրանսֆերը եւ թույլ տալ ֆուտբոլիստին եւս մեկ մրցաշրջան անցկացնել Պորտուգալիայի առաջնությունում։
Պորտուգալիայի նոր առաջնությունում Դիոմանդեն անցկացրել է 4 հանդիպում, որտեղ դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։