Հոկտեմբերի 3-ին կսկսվեն Եվրո-2024-ի խաղերի տոմսերի վաճառքները

Հոկտեմբերի 3-ին կսկսվեն Եվրո-2024-ի խաղերի տոմսերի հայտերը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Երկրպագուները հնարավորություն կունենան դիմել ՈՒԵՖԱ-ի տոմսերի վաճառքի պաշտոնական հարթակի միջոցով:

2,7 միլիոն տոմսերի ավելի քան 80%-ը հատկացվելու է եզրափակիչ փուլի մասնակիցների երկրպագուներին և չեզոք երկրպագուներին։ Տոմսերի գները սկսվում են 30 եվրոյից, ավելի քան մեկ միլիոն տոմսերի արժեքը 60 եվրոյից պակաս է:

Հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 26-ը նախատեսվում է վաճառել ավելի քան 1,2 մլն տոմս։ Դիմումների ընդունումը կսկսվի CET 14:00-ին: Երկրպագուները կարող են նախապես այստեղ ստեղծել տոմսի հաշիվ և դիմել առաջին պատուհանը բացվելուն պես: Եվս մեկ միլիոն տոմս կվաճառվի դեկտեմբերի 2-ին։

Երկրորդ խմբաքանակը նախատեսված է եզրափակիչ փուլ դուրս եկող թիմերի երկրպագուների համար և կիրականացվի համապատասխան ազգային ասոցիացիաների հետ սերտ համագործակցությամբ։ Տոմսերի մի մասը կպահվի այն հավաքականների երկրպագուների համար, ովքեր 2024 թվականի մարտի 21-ին և մարտի 26-ին նախատեսված փլեյ-օֆֆի միջոցով ձեռք կբերեն Եվրոյի ուղեգիր: