Ռոմելու Լուկակուի գործակալը պատմել է բելգիացու տրանսֆերի դժվարությունների մասին

Սեբաստիան Լեդուրը, ով «Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալն է, պատմել է այն դժվարությունների մասին, որոնք ուղեկցել են իր հաճախորդի նոր ակումբ տեղափոխությանը։

«Ամառային տրանսֆերային պատուհանի սկզբում հնարավոր չէր քննարկել վարձավճարի հարցը: Առաջին հերթին «Չելսիի» սեփականատերերը վերջնական լուծում էին փնտրում, ցանկանում էին վաճառել ֆուտբոլիստին: Իսկ բանակցություններում իրական փոփոխությունները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայից ակումբներ մտան միջազգային շուկա։

Նրանք այնքան բարձր նշաձող են սահմանել եվրոպական ակումբներին և մասնավորապես «Չելսիին» առաջարկվող գումարների առումով, որ Եվրոպայի մյուս թիմերի համար չափազանց դժվար է դարձել դրանք կրկնելը։

Մի կողմից ակումբը պատրաստ էր վաճառել, մյուս կողմից՝ ցանկություն կար առավելագույն գումարը ստանալու, և, ակնհայտորեն, միայն սաուդցիներն էին ունակ վճարելու այն։ Իսկ Լուկակուն շատ հստակ մտադրություն ուներ մնալ Եվրոպայում ու մասնակցել եվրոպական մրցումներին»,- Լեդուրեի խոսքերն է մեջբերում RTL-ն։