Դեկլան Ռայս․ «Միկել Արտետան առանցքային գործոն էր «Արսենալ» տեղափոխվելու հարցում»

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է վերջին ամառային տրանսֆերային պատուհանում նոր ակումբ ընտրելու մասին։

«Արտետան առանցքային գործոն էր իմ նոր ակումբ ընտրելու հարցում: Այն պահին, երբ հանդիպեցի նրան, ես գիտեի, որ նա մեկն է, ում հետ ցանկանում էի աշխատել իմ կարիերայի մնացած ժամանակահատվածում: Ինչպես նա խոսում էր, նրա աուրան, ինչպես է նա տեսնում խաղը, դա ուղղակի ֆանտաստիկ է:

«Արսենալում» ինձ զգում եմ ինչպես տանը։ Ես շատ ուրախ եմ, որ ճիշտ որոշում կայացրի»,- իր Twitter-ում Ռայսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Ռայսը «Արսենալի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 90 մլն եվրո։