«Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել ՊՍՎ-ի նախկին վինգեր Անվար Էլ Ղազիին անվճար տրանսֆերով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները ուսումնասիրում են 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի տարբերակը Անտոնիի և Ջեյդոն Սանչոյի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», Էլ Ղազիին հավակնում են նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։

Նախորդ շաբաթ ֆուտբոլիստը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ՊՍՎ-ի հետ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։