«Բարսելոնան» մեկ տարի հետո կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային կամ «Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոյին։ Այս մասին հայտնում է Mundo Depotrivo-ն։
Հաղորդվում է, որ այս ֆուտբոլիստները, ովքեր վերջերս երկարաձգել են իրենց ակումբների հետ պայմանագրերը, իրենց մեջ ներառել են լրացուցիչ կետ, ըստ որի՝ մեկ տարի անց նրանք կկարողանան լքել իրենց ներկայիս թիմերը, եթե նրանց ծառայություններով հետաքրքրված ակումբը վճարի մոտավորապես 60 միլիոն եվրո։
Նշվում է, որ անցյալ ամառ «Բարսելոնան» մտադիր էր Սիլվային անվճար վարձակալել՝ նրան հետագա գնման պարտավորությամբ, սակայն «Սիթիի» ղեկավարությունը գոհ չէր նման առաջարկից։