Ուսման Դեմբելե․ «Կարծում եմ՝ սա լավագույն թիմն է, որտեղ ես հանդես եմ գալիս»

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն փարիզյան ակումբին անվանել է լավագույնը, որտեղ նա հանդես է գալիս այս ամառվանից։

«Կարծում եմ՝ սա լավագույն թիմն է, որտեղ ես հանդես եմ գալիս։ Նրանք բոլոր դիրքերում որակյալ ֆուտբոլիստներ ունեն, ովքեր խաղում են աշխարհի լավագույն թիմերում։ Մրցակցություն կա, սա բոլորին մղում է առավելագույնի հասցնել իրենց մակարդակը»,- ​​Դեմբելեի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։

Դեմբելեն այս ամառ 50,4 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ: Անցած մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։