Աշրաֆ Հակիմին աջակցել է Մարոկկոյում երկրաշարժից տուժածներին

ՊՍԺ-ի և Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին աջակցել է Մարոկկոյի երկրաշարժից տուժածներին։

«Դժվար է արտահայտել այն ցավը, որ զգում եմ այս օրերին։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր օգնում են կյանքեր փրկել՝ շտապօգնության ծառայություններին, բանակին, ոստիկանությանը, հրշեջներին, բժիշկներին և բոլոր կամավորներին։ Դուք այս ողբերգության հերոսներն եք։

Շնորհակալություն իմ ամբողջ սրտով: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորներին, ուժ՝ նրանց, ովքեր տառապում են հարազատների կորստի պատճառով։ Մենք երբեք չենք մոռանա նրանց»,- գրել է Հակիմին Twitter-ում։