Transfermarkt-ը կազմել է մարզիչների տրանսֆերային վարկանիշը

Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը կազմել է մարզիչների տրանսֆերային վարկանիշը։

Այսպիսով, այս ցուցակի առաջատարը իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան է, ով այժմ գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», իսկ նախկինում աշխատել է «Բարսելոնայում» և «Բավարիայում»։ Գվարդիոլան ավելի քան 2 միլիարդ եվրո է ծախսել տրանսֆերների վրա։

1. Պեպ Գվարդիոլա. 78 տրանսֆեր 2,04 միլիարդ եվրոյով։

2. Ժոզե Մոուրինյո. 118 տրանսֆեր 1,86 միլիարդ եվրոյով։

3. Կառլո Անչելոտի. 95 տրանսֆեր 1,62 միլիարդ եվրոյով։

4. Մասիմիլիանո Ալեգրի. 113 տրանսֆեր 1,4 միլիարդ եվրոյով։

5. Դիեգո Սիմեոնե. 82 տրանսֆեր 1,21 միլիարդ եվրոյով։

6. Մանուել Պելեգրինի. 96 տրանսֆեր 1,2 միլիարդ եվրոյով։

7. Թոմաս Տուխել. 71 տրանսֆեր 1,19 միլիարդ եվրոյով։

8. Անտոնիո Կոնտե. 93 տրանսֆեր 1,17 միլիարդ եվրոյով։

9. Մաուրիսիո Պոչետինո. 57 տրանսֆեր 1,15 միլիարդ եվրոյով։

10. Յուրգեն Կլոպ. 85 տրանսֆեր 1,13 միլիարդ եվրոյով։