Չիրո Իմոբիլեն մերժել է սաուդյան թիմի շահավետ առաջարկը

«Լացիոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն բացատրել է, թե ինչու է այս ամառ մերժել Սաուդյան Արաբիայի առաջարկը։

«Ես հրաժարվեցի, քանի որ ցանկանում էի շարունակել զգալ այս բոլոր պահերը ազգային հավաքականի հետ: Ես դեռ բան ունեմ տալու Իտալիայի հավաքականին, Եվրոպայի առաջնությունը մոտ է, ուստի հիմա պետք է ամեն ինչ տամ»,- Իմոբիլեի խոսքերն է փոխանցում Radio RAI-ը:

Նախորդ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը «Լացիոյի» բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Հաղորդվում էր, որ Իմոբիլեով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները, ֆուտբոլիստին առաջարկվել է տարեկան 25 միլիոն եվրոյի պայմանագիր։