Հայտնի է, թե որքան գումար են ծախսել ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ընդհանուր առմամբ ծախսել են 7,36 միլիարդ դոլար, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ծախսված գումարը 47,2 տոկոսով ավելի է եղել, քան 2022 թվականի ամռանը և ռեկորդային է դարձել պատմության մեջ։ Տրանսֆերի վրա ամենաշատը ծախսել է Անգլիան՝ 1,98 մլրդ դոլար։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սաուդյան Արաբիան (875,4 մլն դոլար), իսկ եռյակը եզրափակել է Ֆրանսիան (859,7 մլն դոլար): Նրանց հաջորդում են Գերմանիան (762,4), Իտալիան (711,0) և Իսպանիան (405,6):