«Բարսելոնան» ցանկանում է գնել Խվիչա Կվարացխելիային

«Բարսելոնան» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը մտադիր է հարձակվողի հետ պայմանագիր կնքել 2024 թվականի ամռանը։

Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ ակումբն արդեն զբաղվել է իր ֆինանսական խնդիրների մեծ մասով, ուստի հույս ունի, որ մինչև մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստի տրանսֆերի համար միջոցներ կհայտնվեն։

«Նապոլին» Կվարացխելիային գնահատում է 100 միլիոն եվրո։ Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից՝ բոլոր մրցաշարերում նեապոլցիների կազմում 45 խաղում դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: