Ֆեդերիկո Վալվերդեն կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է Mirror-ը։

Նշենք, որ 2016 թվականին լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվեց պայմանագիր կնքել ուրուգվայցու հետ, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Պենյարոլում»: Դրանից հետո Վալվերդեն տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

Անցած մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում անցկացրել է 56 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 12 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։