Իսպանական գրանդը պատրաստվում է գնել Ալֆոնսո Դեյվիսին

Մադրիդի «Ռեալը» բոլոր ջանքերը կգործադրի հաջորդ ամառ, որպեսզի ավարտին հասցնի Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի տրանսֆերը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Խոսե Ֆելիքս Դիասը՝ կանադացին իսպանական ակումբի գլխավոր նպատակն է՝ ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը։

Աղբյուրի համաձայն՝ Դեյվիսը Մադրիդի «Ռեալի» ղեկավարության ամենացանկալի թեկնածուն է՝ փոխարինելու Ֆերլանդ Մենդիին, որից թիմը նախատեսում է տեսանելի ապագայում ազատվել։

Հիշեցնենք, որ Դևիսի պայմանագիը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականին։