«Վիլյառեալը» հրապարակել է նոր գլխավոր մարզչի անունը

«Վիլյառեալը» հրապարակել է նոր գլխավոր մարզչի անունը։ Գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 55-ամյա Խոսե Մարտինը՝ հայտնի Պաչետա անունով։

Նա զբաղեցրել է այդ պաշտոնը, որը թափուր է մնացել Կիկե Սետյենի պաշտոնանկությունից հետո։

Պաչետան նախկինում աշխատել է «Վալյադոլիդում» (2021-2023), «Ուեսկայում» (2021) և «Էլչեում» (2018-2020): Նրա պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

«Վիլյառեալը» զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը՝ չորս խաղում վաստակելով ընդամենը 3 միավոր։