«Բարսելոնան» հետաքրքրված է Խվիչայի Կվարացխելիայի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Խվիչայի Կվարացխելիայի ծառայություններով։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, կատալոնացիները ցանկանում են 2024 թվականի ամռանը վինգերի հետ պայմանագիր կնքել:

«Նապոլին» Կվարացխելիային գնահատում է 100 մլն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում Խվիչան անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։