Աշրաֆ Հակիմին դարձել է արյան դոնոր երկրաշարժից տուժածների համար

Սեպտեմբերի 9-ի գիշերը Մարոկկոյում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ:

Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի գլխավոր աստղ, ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին արդեն դարձել է արյան դոնոր՝ օգնելու նրանց, ովքեր փոխներարկման կարիք ունեն։

«Այժմ առաջնահերթ խնդիրն է կրիտիկական իրավիճակներում հայտնվածներին արյուն տալը։ Արյան նվիրատվությունը յուրաքանչյուր մարդու պարտականությունն է՝ հնարավորինս շատ կյանքեր փրկելու համար: Ձեր օգնությունը շատ կարևոր է»,- գրել է Հակիմին Twitter-ում։