Մարոկկո – Լիբերիա հանդիպումը շաբաթ օրը չի կայանա ավերիչ երկրաշարժի պատճառով

Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական փուլի Մարոկկո – Լիբերիա հանդիպումը շաբաթ օրը չի կայանա։

Խաղը հետաձգվել է Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։ Ներկայումս հայտնի է, որ ավելի քան 800 մարդ է մահացել։ Մարոկկոյի հավաքականի խաղը հետաձգելու որոշումը կայացրել է տեղի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ խորհրդակցելուց հետո։

Այս խաղի նոր ամսաթիվը կընտրվի ավելի ուշ: Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։