Էրլինգ Հոլանդ. «Այս տարի ես կհաղթեմ «Ոսկե գնդակը»»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարծում է, որ 2023 թվականին կնվաճի «Ոսկե գնդակը»։

Միաժամանակ փորձագետները Լիոնել Մեսսիին համարում են այս մրցանակը ստանալու անվիճելի ֆավորիտը։ Անցյալ տարի Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։

«Ես իսկապես հավատում եմ ինքս ինձ: Գիտեմ, որ կարող եմ շատ առաջադիմել, քանի որ դեռ երիտասարդ եմ: Բայց այո, կարծում եմ, որ այս տարի շանսեր ունեմ «Ոսկե գնդակը» հաղթելու»,- ասել է Հոլանդը France Football-ին տված հարցազրույցում: