Մարչելո Լիպպին նշել է Ա Սերիայի գլխավոր ֆավորիտներին

Իտալացի հայտնի մասնագետ Մարչելո Լիպպին կիսվել է Ա Սերիայի մեկնարկի իր կանխատեսմամբ։

Նա գլխավոր մրցանակի գլխավոր ֆավորիտ է համարում միլանյան ակումբներին, սակայն առաջարկեց դուրս չթողնել Թուրինի «Յուվենտուսին», որը, ինչպես գիտեք, կարող է կենտրոնանալ բացառապես չեմպիոնության վրա։

««Յուվենտուսը», ինչպես միշտ, մոտիվացված է եւ կամքի ուժ է դրսեւորում։ Թիմում կա փորձի և երիտասարդության հետաքրքիր միասնություն։ Հավատում եմ, որ «Յուվենտուսը» միլանյան ակումբների հետ կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար», – Լիպպիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։