Ուլի Հյոնես. «Մենք գնել ենք Քեյնի տրանսֆերը և չենք ուշացրել գումարը»

Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դարձավ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ, նրա համար վճարվեց ավելի քան հարյուր միլիոն եվրո, սակայն ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը վստահեցնում է, որ դա խնդիր չի դարձել «Բավարիայի» համար։ Նրա խոսքով՝ ակումբը բավականաչափ գումար ունի։

«Մենք վճարել ենք Քեյնի տրանսֆերի համար և չենք ուշացրել գումարը: Բոլորը գիտեն, որ մեր ֆինանսերը լավ են։ Մենք փող ունենք, բայց պատրաստ ենք ցանկացած ստուգման»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։

Նախկինում Հարի Քեյնը հանդես է եկել Լոնդոնի «Թոթենհեմում»: Նա արդեն երեք գոլ է խփել իր նոր ակումբի կազմում Գերմանիայի առաջնության հանդիպումներում։