Ալեքսիս Սալեմակերս. «Ես հեռանալու մտադրություն չունեի, քանի դեռ Պաոլո Մալդինին չէր հեռացել»

Բելգիացի պաշտպան Ալեքսիս Սալեմակերսը փոխել է մարզաշապիկը «Միլանից» «Բոլոնիայի», այժմ նա լրագրողներին պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ «ռոսոներիներից»։

Ըստ նրա՝ նա ակումբը լքելու որոշում է կայացրել հունիսի սկզբին Պաոլո Մալդինիի հրաժարականից հետո։

«Ես հեռանալու մտադրություն չունեի, քանի դեռ Պաոլո Մալդինին չէր հեռացել: Սրանից հետո փոփոխություններ սկսվեցին, և ես որոշեցի որոշում կայացնել՝ փորձել ինձ այլ թիմում։ Ցանկանում էի ավելի շատ խաղալ, իսկ նոր ակումբում նման հնարավորություն կունենամ»,- Ալեքսիս Սալեմակերսի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։