Գրեհեմ Փոթերը աշխատանքի հնարավորություն ունի Շոտլանդիայի առաջնությունում

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը աշխատանքի հնարավորություն ունի Շոտլանդիայի առաջնությունում։ Այս մասին հայտնի են դարձել Football Insider-ի լրագրողներին։

Աղբյուրի համաձայն՝ 48-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Գլազգո «Ռեյնջերսը»։ Ակումբը Փոթերին դիտարկում է որպես Մայքլ Բիլին փոխարինող։ Հիշեցնենք, որ Գրեհեմը նախկինում հրաժարվել էր աշխատել ֆրանսիական «Լիոնում»։

Փոթերը «Չելսիի» գլխավոր մարզիչ է եղել 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի ապրիլը։ Նրա օրոք «Չելսին» անցկացրել է 31 հանդիպում, որոնցում տոնել են 12 հաղթանակ, 8 անգամ ոչ-ոքի խաղացել։