Դոնի վան դե Բեկը դեռ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Հոլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը դեռ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ նա ունի խաղային պրակտիկայի պակաս։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «կարմիր սատանաները» ցանկանում են կիսապաշտպանին վաճառել Թուրքիայի առաջնության թիմերից մեկին, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Ֆեներբախչեն» ու «Գալաթասարայը»։ Այս երկրում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 15-ին։

Դոնին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականին Ամստերդամի «Այաքսից»: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է ընդամենը տասը հանդիպման՝ առանց գոլի։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 13 միլիոն եվրո: