«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին հարցրել են Կիլիան Մբապպեի հետ մրցակցության մասին Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դարաշրջանի ավարտից հետո։
«Բոլորը կարծես մտածում են այդ մասին: Բայց պետք է զգույշ լինել՝ Մեսսին և Ռոնալդուն անհավանական բաներ արեցին: Պետք է հիշել, որ նրանք այսօր էլ դա անում են։ Նույնիսկ եթե նրանք ավելի մեծ են, միեւնույն է, նրանք ֆանտաստիկ խաղացողներ են:
Վերադառնալով ձեր հարցին՝ ես երբեք ինձ դեմ չեմ համեմատել այլ ֆուտբոլիստների հետ: Ես ուղղակի կենտրոնանում եմ ինձ վրա և ամեն օր ձգտում եմ ավելի լավը դառնալ»,- ասել է Հոլանդը France Football-ին տված հարցազրույցի ժամանակ։