«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել «Բարսելոնայի» պաշտպանին

Մամուլը գրել է, որ «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Անգլիայի չեմպիոնները մայիս-հունիս ամիսներին հարցումներ են կատարել Բալդեի իրավիճակի վերաբերյալ, սակայն հարցը կոնկրետ բանակցությունների չի հասել, քանի որ «Բարսելոնան» միշտ Ալեխանդրոյին համարում էր անձեռնմխելի։

Ալեխանդրո Բալդեն 19 տարեկան է, նա «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Բալդեին գնահատում են 50 միլիոն եվրո։ Բալդեն «Բարսելոնայի» հիմնական կազմում անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։