«Արսենալի» ֆուտբոլիստը իր նորամուտի խաղում վնասվածք է ստացել

Բրազիլիայի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսեց Բոլիվիայի նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակով:

Հանդիպման ավարտին «Սելեսաոյի» պաշտպան Գաբրիել Մագալյաեսը փոխարինվեց։ 25-ամյա պաշտպանը, ամենայն հավանականությամբ, վնասվածք է ստացել: Հարկ է նշել, որ Բոլիվիայի հետ խաղը Գաբրիելի նորամուտն էր Բրազիլիայի հավաքականում։

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը չորեքշաբթի կխաղա Պերուի հետ։