Էրլինգ Հոլանդ. «Ես տեսա Ջուդի անհավանական նորամուտը «Ռեալում» ու ապշեցի»

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ջուդ Բելինգհեմը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

«Լոս Բլանկոսի» կազմում անցած չորս խաղում կիսապաշտպանը դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդի «Բորուսիայում» Բելինգհեմի նախկին խաղընկեր Էրլինգ Հոլանդը գնահատել է Բելինգհեմի նորամուտի մրցաշրջանը մադրիդյան թիմում:

«Ի դեպ, ես տեսա Ջուդի անհավանական նորամուտը «Ռեալում»: Ես շատ ուրախ եմ նրա համար»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ հղում կատարելով L’Equipe-ին: «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնությունում անցկացրած բոլոր չորս հանդիպումներում և այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Եվրո ֆուտբոլ առցանց՝ https://www.euro-football.ru/article/35/1005326640_holann_vpechatlen_startom_bellingema_v_reale#ixzz8CoijKnar