Անտոնի․ «Երբ ես բաժակը խլեցի նրա ձեռքից, նա կտրեց մատը»

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Անտոնին մեկնաբանել է սոցիալական ցանցերում հայտնված նախկին ընկերուհու՝ Գաբրիելա Կավալինի վիրակապված մատներով լուսանկարը։ Նախկինում Գաբրիելան ֆուտբոլիստին մեղադրել էր իր վրա բաժակ նետելու մեջ։ Պաշտպանվելու համար աղջիկը ձեռքը մեկնել էր ու բեկորներից վնասվել։

«Սուտ է։ Գիտե՞ք ինչ է պատահել։ Նա շատ էր խմում: Մենք խորոված էինք ուտում, երաժշտություն էր հնչում, ամեն ինչ լավ էր, մթնոլորտը հանգիստ էր։ Նա շատ էր խմում, և ես խնդրեցի նրան դադարեցնել: Ձեռքիս մի բաժակ գինի ունեի, ես հարբած չէի, բայց նա ինքը չէր։

Ես նրան ասացի. «Վե՛րջ, դու շատ ես խմում, տուր ինձ այդ բաժակը»։ Երբ ես բաժակը խլեցի նրա ձեռքից, նա կտրեց մատը։ Ես պարզապես ուզում էի վերցնել այդ բաժակը նրանից, քանի որ նա շատ էր խմում: Ես երբեք խմիչք չէի նետի կնոջ կամ մեկ ուրիշի երեսին»,- ասել է Անտոնին բրազիլական SBT հեռուստաալիքի եթերում: