Էրլինգ Հոլանդ․ «Հիմա ամբողջ Եվրոպան ցանկանում է հաղթել մեզ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է նոր մրցաշրջանում թիմի հավակնությունների մասին իր կարծիքով։

«Դժվար կլինի ավելիին հասնել։ Մենք հասանք պատմական թրեբլի, բոլորն էլ ավելին են սպասում մեզնից, բոլորն էլ ավելի կոշտ պայքար են մղում մեզ հետ։ Անցյալ տարի բոլորը ցանկանում էին մեզ հաղթել Պրեմիեր Լիգայում, քանի որ մենք Անգլիայի գործող չեմպիոնն էինք, բայց այս մրցաշրջանում խաղադրույքներն ավելացել են, քանի որ հիմա ամբողջ Եվրոպան ցանկանում է հաղթել մեզ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

«Մանչեսթեր Սիթին» 2022/23 մրցաշրջանում նվաճեց թրեբլ՝ հաղթելով Չեմպիոնների Լիգան, Պրեմիեր Լիգան և Անգլիայի գավաթը։